30 Years of Service: Paying Tribute to USAID's Long-Serving Foreign Nationals

Speeches Shim

Tuesday, July 12, 2022
Armen Yeghiazarian, USAID/Armenia
Armen Yeghiazarian, USAID/Armenia

Armen Yeghiazarian- 1993-2022

Armen Yeghiazarian has worked with USAID for 29 years, supporting the Mission in executing grants and contracts- the mechanisms that operationalize U.S. assistance in Armenia.  Without Armen and his team, USAID would not have been able to work with as many partners and in as many sectors as we have over the years.  Thank you, Armen, for your dedication and expertise!

Interview

M:  Can you tell me about your career? What drew you to USAID?  

A:  I started my career during the Soviet Times. I have a mechanical engineer background and initially, I started working at the mechanical factory as a Mechanical Engineer/Designer. I worked at the factory for 3 years, and during this time I became familiar with power systems, electricity generation issues, and energy efficiency issues in the industry.

 Just after the Armenian Independence, there was a small global laboratory enterprise that started at the Polytechnical Institute from which I graduated. It was the center for small power systems such as wind and solar generation. 

In the early days of the Independence, the Ministry of Energy was created for the first time in Armenia; [previously this sector was managed out of a] centralized structure based in Moscow. Many industry experts were hired [in Armenia], including a majority from the Polytechnical Institute. I was hired as an Assistant to the Deputy Minister of Energy. 

I worked at the Ministry for 1.5 years alongside international experts. The EU started its assistance programs to Armenia, there was a special program called Technical Assistance to the Commonwealth of Independent States. A French engineering company was contracted for a 9-month project to develop an energy saving strategy for Armenia and I joined as the Project Coordinator. When the project ended, USAID’s Energy Sector Program emerged, I applied and got hired as an energy specialist. It was the first time I learned about USAID.

After 3 years as a USAID contractor, I joined the World Bank as a Program Manager for Electricity, Transmission, and Distribution Rehabilitation Project for another 3 years. It was harder than the other projects due to the large investment, $100 Million split between the World Bank and the Government of Japan. 

In 1999, USAID announced a position for the Acquisition and Assistance Specialist, which I applied for and got hired. Since then, I was promoted to FSN-12 as a Senior Acquisition Specialist. I received a warrant in 2017 so I could conduct administrative modifications and unlimited incremental funding.

M: What USAID activity are you most proud of?

A: USAID projects during the Independence were very helpful in supporting the population and the country to find the initial stages of building the statehood and democratic foundation of the county.

It was a challenging period due to the energy crisis in Armenia. We had a shortage of electricity and fuel supplies. Only 2hrs of power was provided to households each day and no one was aware of when it would be switched on; it could have been at mid-night or early in the morning. When the power was turned on, people immediately tried to plug in their electric devices for ironing, cleaning, etc. 

During the crisis, [USAID] had a few humanitarian programs in the energy sector including providing kerosine to the population and social institutions like schools and hospitals. [USAID] also had a coal mining program in Armenia. There were 2 or 3 coal deposits in Armenia and one in Jajur, was used 100 years ago. The quality of coal was not good since it was “young” coal, but we had to extract it for the critical needs of fuel.  The U.S. Geological Survey and a private U.S. company, was contracted to start this extraction. 

There was another interesting USAID project for Critical Assistance that supplied spare parts, cables, transformers because the power network was burnt out due to the high workloads during that 2hrs of supply.  These items helped to keep systems running. 

Also, in terms of programs for development, the Pension Reform Program was one of the greatest achievements we had in the country. We had many health sector programs that were very successful as well.

M: How has USAID impacted your life?

A: That’s an interesting question. I don’t know how it would be if not USAID, there is nothing to compare with. I’m happy with the choices I’ve made. It is a very interesting environment, culture with USAID and USG.

M: Is there anything you would like to share that you learned here?

A: Adaptability is an important and key characteristic people should have because you can never predict what can happen, you need to adapt to different situations.

Armen Yeghiazeryan, USAID/Armenia, 1994

Արմեն Եղիազարյան - 1993-2022

Արմեն Եղիազարյանը 29 տարի աշխատել է ԱՄՆ ՄԶԳ-ի հետ՝ աջակցելով առաքելությանը դրամաշնորհների և պայմանագրերի իրականացման աշխատանքներին՝ մեխանիզմներ, որոնք գործարկում են ԱՄՆ օգնությունը Հայաստանում: Առանց Արմենի և նրա թիմի, ԱՄՆ ՄԶԳ-ն չէր կարողանա աշխատել այնքան գործընկերների հետ և այնքան ոլորտներում, որքան մենք այս տարիների ընթացքում: Շնորհակալություն, Արմեն, ձեր նվիրվածության և փորձի համար:

 Հարցազրույց

 Մ`Կպատմե՞ք ձեր կարիերայի մասին: Ի՞նչը ձեզ բերեց ԱՄՆ ՄԶԳ:  

Ա` Ես իմ կարիերան սկսել եմ խորհրդային տարիներին: Ունեմ ինժեներ-մեխանիկի մասնագիտություն և սկզբում սկսեցի աշխատել մեխանիկական գործարանում՝ որպես ինժեներ-մեխանիկ/դիզայներ: Ես 3 տարի աշխատեցի գործարանում և այս ընթացքում ծանոթացա էներգահամակարգերի, էլեկտրաէներգիայի արտադրության և արդյունաբերության էներգաարդյունավետության խնդիրների հետ:

Հայաստանի անկախացումից անմիջապես հետո Պոլիտեխնիկական ինստիտուտում, որի շրջանավարտն եմ,  սկսվեց մի փոքր լաբորատոր ձեռնարկություն: Այն փոքր էներահամակարգերի կենտրոնն էր, ինչպիսիք են քամու և արևի արտադրությունը:

Անկախության սկզբնական շրջանում Հայաստանում առաջին անգամ ստեղծվեց էներգետիկայի նախարարությունը. [նախկինում այս հատվածը կառավարվում էր Մոսկվայում  կենտրոնացված կառույցից] ։ Աշխատանքի ընդունվեցին ոլորտի բազմաթիվ փորձագետներ, մեծ մասը ՝ Պոլիտեխնիկական ինստիտուտից: Ես աշխատանքի ընդունվեցի որպես էներգետիկայի փոխնախարարի օգնական։

1,5 տարի աշխատել եմ նախարարությունում միջազգային փորձագետների կողքին։ ԵՄ-ն սկսեց իր աջակցության ծրագրերը Հայաստանին, կար հատուկ ծրագիր, որը կոչվում էր «Տեխնիկական աջակցություն անկախ պետությունների համագործակցությանը»: Ֆրանսիական ինժեներական ընկերության հետ պայմանագիր կնքվեց 9-ամսյա ծրագրի համար՝ մշակելու էներգախնայողության ռազմավարություն Հայաստանի համար, և ես ընդունվեցի աշխատանքի որպես Ծրագրի համակարգող: Երբ ծրագիրն ավարտվեց, մեկնարկեց  ԱՄՆ ՄԶԳ Էներգետիկային Աջակցող Ծրագիրը, ես դիմեցի և ընդունվեցի աշխատանքի: Առաջին անգամն էր, որ իմացա ԱՄՆ ՄԶԳ-ի մասին:

M: Կպատմե՞ք ձեր կարիերայի մասին: Ի՞նչը ձեզ գրավեց դեպի USAID:

3 տարի ԱՄՆ ՄԶԳ կապալառու լինելուց հետո ես միացա Համաշխարհային բանկին որպես էլեկտրաէներգիայի, փոխանցման և բաշխման վերականգնման ծրագրի ղեկավար և աշխատեցի ևս 3 տարի: Սա ավելի դժվար էր, քան մյուս նախագծերը, քանի որ մեծ ներդրում է կատարվել՝ 100 միլիոն դոլարի ներդրումը բաշխվել էր  Համաշխարհային բանկի և Ճապոնիայի կառավարության միջև:

1999թ.-ին ԱՄՆ ՄԶԳ-ն հայտարարեց գնումների և օժանդակության  մասնագետի պաշտոն, որին դիմեցի և ընդունվեցի աշխատանքի: Այդ ժամանակվանից  ի վեր ես հասել եմ  FSN-12 կարգի՝ որպես պայմանագրերի ավագ մասնագետ: 2017 թվականին ես ստացել եմ հատուկ թույլտվություն, որպեսզի կարողանամ կատարել պայմանագրերերի փոփոխություններ և անսահմանափակ ֆինանսավորում:

 Մ` ԱՄՆ ՄԶԳ-ի ո՞ր ծրագրով եք ամենից շատ հպարտանում:

 Անկախության տարիներին ԱՄՆ ՄԶԳ ծրագրերը շատ օգտակար եղան բնակչությանը և երկրին աջակցելու համար՝ հաղթահարելու երկրի պետականության և ժողովրդավարական հիմքերի կառուցման սկզբնական փուլերը:

Բարդ ժամանակաշրջան էր՝ կապված Հայաստանի էներգետիկ ճգնաժամի հետ։ Ունեինք էլեկտրաէներգիայի և վառելիքի պաշարների պակաս։ Օրական ընդամենը 2 ժամ էլեկտրաէներգիա էր տրամադրվում տնային տնտեսություններին, և ոչ ոք չգիտեր, թե երբ է այն միացվելու. դա կարող էր լինել կեսգիշերին կամ վաղ առավոտյան: Երբ հոսանքը  տալիս էին, մարդիկ անմիջապես փորձում էին միացնել իրենց էլեկտրական սարքերը՝ արդուկելու, մաքրելու և այլն:

Ճգնաժամի ընթացքում [ԱՄՆ ՄԶԳ]-ն ուներ մի քանի մարդասիրական ծրագրեր էներգետիկայի ոլորտում, ներառյալ կերոսինի տրամադրումը բնակչությանը և սոցիալական հաստատություններին, ինչպիսիք են դպրոցներն ու հիվանդանոցները: [ԱՄՆ ՄԶԳ]-ն նաև ածխի արդյունահանման ծրագրեր ուներ Հայաստանում։ Հայաստանում կար ածխի 2 կամ 3 հանքավայր, որոնցից մեկը` Ջաջուռը, օգտագործվել է 100 տարի առաջ ։ Ածուխի որակը լավ չէր, քանի որ այն «երիտասարդ» ածուխ էր, բայց մենք ստիպված էինք արդյունահանել այն վառելիքի կարևոր կարիքների համար: Այս պեղումները սկսելու համար պայմանագիր է կնքվել ԱՄՆ Երկրաբանական ծառայության և ԱՄՆ մասնավոր մի ընկերության հետ:

ԱՄՆ ՄԶԳ-ի մեկ այլ Կրիտիկական աջակցության հետաքրքիր ծրագիր կար, որը մատակարարում էր պահեստամասեր, մալուխներ, տրանսֆորմատորներ, քանի որ էլեկտրացանցը այրվում էր  մատակարարման այդ 2 ժամվա ընթացքում գերծանրաբեռնվածության պատճառով: Այս տարրերն օգնեցին պահպանել համակարգերը:

Նաև զարգացման ծրագրերի առումով կենսաթոշակային բարեփոխումների ծրագիրը երկրում մեր ամենամեծ ձեռքբերումներից էր ։ Առողջապահության ոլորտի բազմաթիվ ծրագրեր ունեինք, որոնք նույնպես շատ հաջողված  էին:

 Մ` Ինչպե՞ս է ԱՄՆ ՄԶԳ-ն ազդել Ձեր կյանքի վրա:

 Ա` Հետաքրքիր հարց է: Ես չգիտեմ, թե ինչպես կլիներ առանց ԱՄՆ ՄԶԳ-ի, համեմատելու ոչինչ չունեմ: Ես գոհ եմ իմ կատարած ընտրություններից. Շատ հետաքրքիր միջավայր է, մշակույթ` ԱՄՆ ՄԶԳ-ի և ԱՄՆ կառավարության հետ:  

 M: Կա՞ որևէ բան, որ սովորել եք այստեղ և որով կցանկանայիք կիսվել,:

 A: Հարմարվելու կարողությունը կարևոր և հիմնական հատկանիշ է, որը պետք է ունենան մարդիկ, քանի որ  երբեք չես կարող կանխատեսել, թե ինչ կարող է տեղի ունենալ, և պետք է հարմարվես տարբեր իրավիճակների:

Last updated: July 12, 2022

Share This Page